AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի գյուղական համայնքներում էներգախնայողության ապահովման համար առանձնակի լուծումների կարիք կա

 
 

Բազմաբնակարան շենքերի ոլորտը զգալի էներգախնայողության շուկայական ներուժ ունի, որը հնարավոր է օգտագործել էներգաարդյունավետության օրենսդրական բարեփոխումների և ներդրումների համադրմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրահանգման են եկել Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով համաժողովի մասնակիցները: «Այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կողմից հետագա պատրաստակամությունն ու դոնորների կողմից համատեղ և ընդլայնված աջակցությունը: Միաժամանակ, գյուղական համայնքների համար անհրաժեշտ են առանձնակի լուծումներ, որոնք ժամանակակից էներգետիկ ծառայությունները կդարձնեն հասանելի գյուղական բնակիչների համար և էներգաարդյունավետության միջոցով վճարունակության խնդիրներին լուծում կտան»,-ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ միջոցառումն ամփոփող հաղորդագրությունում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել էր, որ կառավարության կողմից հստակ ու գործուն քայլեր են իրականացվել էներգաարդյունավետության ոլորտում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից՝ ավարտած հանրային ու բնակելի շենքերում, ինչպես նաև մասնավոր հատվածում իրականացված ծրագրերով: «Մեզ համար շատ ոգևորիչ է, որ մեր բարեփոխումները շատ արագ արձագանք են ստանում մասնավոր հատվածի կողմից: Անցած տարի գնահատեցինք և տեսանք, որ մենք 200 միլիոն եվրոյից ավելի ֆինանսական գործիքակազմ ունենք բանկերում էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների համար»,- ասել էր փոխնախարարը: Նրա խոսքով՝ նշյալ միջոցառումների պահանջարկը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: «Սա հիմնականում կապված է նրա հետ, որ պետությունը, դիտարկելով էներգաարդյունավետությունը որպես իրական այլընտրանք էներգիայի արտադրությանը՝ հասկանում է, որ մենք կարող ենք ավելի մատչելի կերպով խնայել էներգիա, քան արտադրել»,- նշել էր Հայկ Հարությունյանը:

2017թ.-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Էներգախնայողության 2-րդ ազգային ծրագրի (ԷԽԱԾ) թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20 տոկոսով կրճատելն է՝ 2010-2012-ի համեմատ: ԷԽԱԾ-ի թիրախի իրագործմանը նպաստող էներգախնայողության բարելավման միջոցառումների 63 տոկոսը նախատեսված է բնակելի և հանրային նշանակության շենքերի համար: Այն 30 տոկոսով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:

Լրահոս
Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan