«Ժամանակ». ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգ­տագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն

«Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգ­տագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն: 5 տոկոս տնտե­սական աճը մեզ քիչ է, մասնա­գետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում: Գործազրկու­թյունը կավելանա, և աղքատու­թյունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քա­նի որ նաև գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպե­րով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետև մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում