«Հրապարակ». Եղեգիս համայնքում պայքարը մարզի ազդեցիկ կլանների միջև էր

Վայոց Ձորի Եղեգիս համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ-ի պաշտոնական թեկնածու, Աշոտ Արսենյանի և մարզպետ Հարություն Սարգսյանի հովանավորյալ Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը պարտվեց ինքնառաջադրված ՀՀԿ-ական, Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանին։ Վերջինս նախկինում ԲՀԿ-ական է եղել, 2008-ին հարկադրաբար դարձել է ՀՀԿ-ական՝ Քարագլուխ համայնքի ղեկավար ընտրվելու համար։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Նա Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի սանիկն է, ավելին՝ նրան պաշտպանում էր նաև պաշտոնաթող գեներալ եղեգնաձորցի Հովիկ Օհանյանը, և, ըստ էության, պայքարը ոչ թե ՀՀԿ-ականների, այլ ՀՀԿ-ԲՀԿ-ի, ինչպես նաև մարզի ազդեցիկ կլանների միջև էր։ Ի դեպ, Ստեփանյանը մեզ հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչու է ժամանակին ԲՀԿ-ից դուրս եկել ու անդամակցել ՀՀԿ-ին։ Իսկ հարցին, թե Բագրատյանի քավորությունը չի՞ խանգարի ՀՀԿ-ական մարզպետի ենթակայությամբ աշխատելուն, ասաց, որ իրեն հիմա ոչ մեկն ու ոչինչ չեն կարող կաշկանդել»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում