«Ժամանակ». Կարեն Ավագյան. Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր

«Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադառնալով ԵՊՀ ուսանողների կողմից անցկացվող դասադուլին նշել է, որ իր մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ առաջին ընթերցումից հետ, եթե կային նոր առաջարկություններ և հարցապնդումներ, ուսանողները չեն ներկայացրել ժամանակին։

«Ուսանողների պնդումները և այն, որ տարկետումը վերացվելու է, չեն համապատասխանում իրականությանը։ Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր, միացել է ողջ ուսանողությանը, իսկ ՀՀԿ-ական ուսանողները, բնականաբար, չեն մասնակցում այս գործընթացներին»,-նշել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում