AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 1.5 տարում ակնհայտ աճողական են. տնտեսագետ

 
 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վերջին մեկուկես տարում տնտեսական վիճակի ակնհայտ բարելավում է արձանագրում՝ նշելով, որ դրա մասին են խոսում ցուցանիշները։ «Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 1.5 տարվա ընթացքում ակնհայտ աճողական են։ Դա են վկայում ընթացիկ տարվա ինն ամիսների պաշտոնական տվյալները։ Այս կառավարության կողմից գործողության մեջ դրված ընդհանուր գործունեության 5-ամյա ու միջնաժամկետ ծախսերի ծրագրերն արդեն որոշակի արդյունք գրանցում են»,- ասաց տնտեսագետը՝ անդրադառնալով նախորդ տարիների հետ ՀՀ տնտեսական իրավիճակը նկարագրող մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությանը։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ այս տարվա ինն ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության 5.1 տոկոսանոց աճը իրական է դարձնում 2017 թվականին ծրագրված բյուջեի հիմքում դրված 3.2 տնտեսական աճի վերանայումը 4.3 տոկոսի։ «Հաշվի առնելով տարվա վերջին ներդրումային ու առևտրի հետ կախված սպասվող ակտիվությունը՝ միանգամայն իրականանալի է վերանայված աճը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արդյունաբերության հատվածում դինամիկ աճը վերջին 4 տարիներին, որը երևում է ինֆոգրաֆիկայում, ըստ տնտեսագետի, ցույց է տալիս, որ տնտեսության հենակետային ոլորտը՝ արդյունաբերությունը, շարունակում է բարելավել իր դիրքը։ «Չնայած նույնը չենք կարող ասել գյուղատնտեսության ու շինարարության մասին։ Իհարկե, անկման տեմպերը երկու ոլորտներում էլ էապես իջել են, այնուամենայնիվ, ինն ամսվա տվյալներով` շարունակում ենք անկում ունենալ։ Բայց պետք է շեշտել, որ այդ անկումները հավասարակշռվում են տնտեսական աճի մեջ մյուս ոլորտների ունեցած ներդրումով»,-նշեց Ատոմ Մարգարյանը։

Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին՝ տնտեսագետը նկատեց, որ ներմուծման 23.2 տոկոսանոց աճն ունի իր նախադրյալները, որոնք բացատրության կարիք ունեն։ «Անցյալ տարվա պատկերն այնպիսին էր, որ ներմուծումը էապես կրճատվել էր, նույնիսկ բացասական էր ինն ամսվա տվյալներով։ Այս տարի ներմուծումը մեծապես ավելացել է, որը բացատրվում է միջանկյալ և, այսպես կոչված, ինվեստիցիոն կամ կապիտալ ապրանքների ներմուծման ծավալների էական ավելացմամբ, որը պայմանավորված է ներդրումային աշխուժությամբ»,- ասաց տնտեսագետը։ Նա նաև հավելեց, որ ներմուծվող սպառման ապրանքներում մեծացել է կենցաղային ապրանքների չափաբաժինը։ Ըստ տնտեսագետի՝ այդ ապրանքների մասով գների անկում կա, ինչն էլ պայմանավորել է պահանջարկի մեծացում, հետևաբար ավելացել են նաև ներկրման ծավալները։

Լրահոս
Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan