Թուրքիայի մեջլիսը չի հետաքննի օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածության հարցը

Թուրքիայի մեջլիսում մերժվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննություն սկսել նոր բացահայտված օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից դեմ քվեարկելու պատճառով:

Ուշագրավ է, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ Paradise Papers-ի բացահայտած օֆշորային սկանդալում Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ հետաքննություն սկսելու հարցով իրենք ևս նոյեմբերի 9-ին պատրաստվում են առաջարկ ներկայացնել մեջլիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում