AM | RU
USD
EUR
RUB

Սա ոչ թե ծառայել-չծառայելու հարց է, այլ սոցիալական արդարության վերականգնման խնդիր

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանի ԲՈւՀ-երում տղա ուսանողներին տրվող տարկետման ձևը փոխվում է: Սա մեծ քննարկումների, բողոքների, դեմ և կողմ տեսակետների բախման առիթ դարձավ:

Ակադեմիական տարկետման իրավունքն ըստ էության վերացնելը դժգոհություններ է առաջացրել շատ ուսանողների մոտ. կազմակերպվում են դասադուլներ, անգամ դասախոսներ են պայքարին միացել: Հարցի շուրջ past.am-ը զրուցեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ, ով՝ հիշեցնենք՝ առաջարկել էր անցնել կիսապրոֆեսիոնալ բանակի, իսկ առաջնագծում կանգնեցնել ոչ թե 18 տարեկան նորակոչիկներին, այլ՝ պրոֆեսիոնալների:

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս օրերին ուսանողների կողմից կազմակերպած դասադուլին, որով նրանք իրենց բողոքն են արտահայտում ակադեմիական տարկետումը վերացնելու դեմ և պահանջում չեղարկել համպատասխան օրինագիծը:

-Իմ կարծիքով՝ սա ոչ թե ծառայել-չծառայելու հարց է, այլ սոցիալական արդարության վերականգնման խնդիր: Երիտասարդությունն առաջինն է որոշել չհամակերպվել դրա հետ, և հուսով եմ, որ այս շարժումը կհաղթանակի և կտարածվի բոլոր ոլորտներում: Սա իրական սերնդափոխության հիմք կարող է դառնալ, իսկ սերնդափոխության անհրաժեշտության մասին ես բազմիցս խոսել եմ: Կարծում եմ՝ պետք է վերջ դրվի կոմսոմոլական և օլիգարխիկ ժառանգականությանը, ու Հայաստանի էլիտան պետք է դառնա երկիրը սիրող ինտելեկտուալ նոր սերունդը:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք, փաստորեն, պաշտպանում եք երիտասարդների թեզը, այդ դեպքում՝ ովքե՞ր պետք է ծառայեն բանակում, մեզ ապրիլը ցույց տվեց, որ բանակում խնդիրներ շատ կան՝ ներառյալ մարդկային ռեսուրսների պակասը:

- Ազգային ժողովն անհապաղ պետք է օրենք ընդունի, որով մինչև 45 տարեկան բոլոր չծառայած պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարից սկսած՝ մինչև վարչության պետեր, պետք է անցնեն պարտադիր զինվորական պատրաստության 6 ամսյա դասեր Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, առաջնագծում: ԱԺ-ն պետք է ընդլայնի պաշտոնների ցուցակը, որոնք զբաղեցնողները պարտադիր պահանջով պետք է ծառայություն կամ այդ 6-ամսյա կուրսն անցած լինեն:

Դա է այս պահին մեր պատերազմող երկրի հրամայականը: Այս մեխանիզմի ստեղծման միջոցով՝1-2 տարվա բացը, որը ցանկանում են լրացնել տարկետումը հանելով, կլրացվի «փորձառու և բանիմաց» կադրերով:

Դրանով ամբողջովին կվերանա սոցիալական անարդարության այն ճեղքը, որն այսօր առկա է, կլուծվի բանակում եղած մարդկային ռեսուրսի դեֆիցիտի խնդիրը, և հնարավոր կդառնա պահպանել տարկետման իրավունքը:

Երբ որոշում կայացնողներին կանգնեցնեն առաջնագծում, նրանք ավելի սրտացավ կդառնան Արցախի նկատմամբ, իրենց կզգան այդ հող ու ջրի մի մասը և առավել հոգատար կլինեն: Սա առիթ ու լավ հնարավորություն կլինի բարձր պաշտոններ զբաղեցնողներին տաք գրասենյակների կաշեպատ բազկաթոռներից վեր հանելու և գոնե կրակել սովորեցնելու, և, ի վերջո, նրանք էլ երկրի առջև պարտքը կատարած տղամարդ կզգան իրենց:

-Պարո՛ն Վարդանյան, այս նախագծի թե՛ դեմ, և թե՛ կողմ արտահայտվողների մեջ կան մարդիկ, ովքեր չեն ծառայել, բայց ԱԺ ամբիոնից հնչեղ ելույթներ են ունենում, սկսել ենք չտարբերակել՝ ո՞վ է ծառայել, ով՝ ոչ: Դուք ծառայե՞լ եք:

-Այո՛, ծառայել եմ: Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո որպես շարքային զորակոչվել եմ հայոց բանակ և իմ պարտքն եմ կատարել հայրենիքի նկատմամբ, այժմ ունեմ պահեստազորի լեյտենանտի կոչում: Եվ չնայած այն բանին, որ ես արդեն ծառայել եմ հայոց բանակում, հիմա էլ պատրաստ եմ այդ օրենքն ընդունվելուն պես՝ բոլորի հետ գնալ առաջնագիծ և իմ օրինակով ոգևորել անգամ այն պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր հոգեպես պատրաստ չեն այդ քայլին:

Լրահոս
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից մեկը. Արտակ Զաքարյան Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են Արցախում զոհված երեք զինծառայողները Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ Ուսանողների հետ կլոր սեղանի նպատակն է լսել միմյանց և փորձել մոտեցնել դիրքորոշումները. Շարմազանով Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կզրկվի պատգամավորական մանդատից Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ջուրը թանկացավ 11.4 դրամով, սակայն սպառողների համար սակագինը չի բարձրանա Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կրթական պայմանները գոհացնում են թե սաներին, թե նրանց ծնողներին Լեոնիդ Ազգալդյանը Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր. ՀՀ Նախագահ Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan