Աուտիզմով երեխաների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնը կվերանորոգվի

«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը, անհրաժեշտ է դարձել դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի վերանորոգումը:

Դրա համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում