Հայաստանի լեռնային գոտիներում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ

Նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով:

12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում