«Ժամանակ». Էդմոն Մարուքյան. ԱլԳ հռչակագրի տեքստի վրա շատ լուրջ աշխատանք է տարվել

«Ժամանակ». Էդմոն Մարուքյան. ԱլԳ հռչակագրի տեքստի վրա շատ լուրջ աշխատանք է տարվել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին մասնակցում է Եվրոպական լիբերալների և դեմոկրատների ալյանսի կողմից կազմակերպված կլոր սեղանին, որին մասնակցում են քաղաքական ուժեր Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, ԱլԳ երկրներից։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Մարուքյանը նշել է, որ քննարկում են նոյեմբերի 24-ին սպասվող գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է ստորագրի շրջանակային համաձայնագիրը։

«Ես ավելի շատ կենտրոնացել եմ շրջանակային համաձայնագրի դրույթների իրագործման վրա, թե քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր ուժերի ինչ դեր են ունենալու դրա իրականացման գործընթացում։ ԱլԳ հռչակագրի տեքստի վրա շատ լուրջ աշխատանք է տարվել, այս պահին եղած վերջնական տեքստը ներառական ձևով ներկայացնում է բոլոր կողմերի դիրքորոշումը»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում