«Ժողովուրդ». ՀՀ քաղաքացիական դատավարության նոր նախագիծը դժգոհություն է հարուցել

«Ժողովուրդ». ՀՀ քաղաքացիական դատավարության նոր նախագիծը դժգոհություն է հարուցել

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխության նախագիծ է հրապարակել, որը թեև դեռևս ԱԺ չի ուղարկվել, բայց հասցրել է դժգոհություն հարուցել մասնագետների շրջանում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատաիրավական ոլորտում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող իրավաբաններից կարծիք են հայտնել, որ օրինագիծը որևէ իրական կապ չունի հայ իրականության հետ և սոսկ միջազգային փորձի ընդհանրացման ու տեղայնացման արտացոլում է:

Ըստ թերթի աղբյուրների՝ հայաստանյան իրականությանը կարող է համահունչ լինել միայն այնպիսի դատավարությունը, որը կբացառի դատավորների կամայականությունները, փաստաբանների «հնարքները», տևական դատավարությունները, անհարկի ծանրաբեռնվածությունը և այլն: Իսկ ահա այս նախագիծը, նրանց համոզմամբ, այդ խնդիրների լուծման անգամ մոտ չի գնացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում