Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել

Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ նոյեմբերի 10-ի վաղ առավոտվանից թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 82 մարդ: Ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են: Նրանցից ոմանց նկատմամբ երկրից արտաքսելու իրավական գործընթաց է սկսվել:

Իրավապահ մարմիններն առգրավել են նաև մեծ քանակությամբ փաստաթղթեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում