Մահացել Է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը

Մահացել Է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը

Մահացել Է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը: Այդ մասին հայտնել Է «Իզվեստիա»-ն:

«Գրող եւ երգիծաբան Միխայիլ Զադոռնովը մահացել Է կյանքի 70-րդ տարում»,-նշում Է հրատարակությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Զադոռնովը տառապում Է ուռուցքային հիվանդությունից: 2016 թվականի վերջին հումորիստը վիրահատվել Էր:

Զադոռնովը ծնվել Է 1948 թվականի հուլիսի 21-ին Յուրմալայում: Նա լայն ճանաչում Է ձեռք բերել՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով հումորիստական մենախոսություններով:

Զադոռնովը «Հանկարծ չգիտես որտեղից», «Այս խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան» եւ այլ երգիծական հավաքածուների հեղինակն Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում