Գեղեցիկ թիմային խաղ ցուցադրեցինք. Հենրիխ Մխիթարյան

Գեղեցիկ թիմային խաղ ցուցադրեցինք. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Բելառուսի դեմ ընկերական խաղի մասին:

«Մենք գեղեցիկ թիմային խաղ ցուցադրեցինք: Հաճելի է նաև գոլի հեղինակ դառնալ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Նախօրեին կայացած խաղից հետո Մխիթարյանը մեկնաբանություն տվեց Բելառուս լրագրողներին` հրաժարվելով խոսել հայկական ԶԼՄ-ների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում