AM | RU
USD
EUR
RUB

Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում և կարևորել միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջև՝ ընդգծելով, որ ինչ ձևաչափով էլ դրսևորվի փոխգործակցությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստեր, ԱԺ մշտական հանձնաժողովների պարբերաբար անցկացվող համատեղ նիստեր կամ պատգամավորական խմբերի շփումներ, դա, ամեն դեպքում, լավագույն ձևն է միմյանց միջև տեղեկատվություն փոխանակելու և ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ և այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և որ մեր կամքն անբեկանելի է: Այս ճանապարհին, իհարկե, շատ կարևոր հանգրվան էր ընթացիկ տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ չկա խզվածություն Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունների և ժողովրդի միջև, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն մեր բոլոր քաղաքացիները, այլև համայն հայությունը ձեր կողքին է, և այդպես է լինելու մշտապես»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանականների քննարկումների արդյունքներն անհրաժեշտ է պարբերաբար հասցնել նաև երկու հանրապետությունների քաղաքացիներին, քանի որ, ըստ Նախագահ Սարգսյանի, մենք ամուր ենք, լավատես ենք, հաստատակամ ենք, եթե մեր քայլերը համահունչ են մեր ժողովրդի ցանկությանը:

Արցախի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ ՀՀ ԱԺ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության նիստերի շրջանակում Հանրապետության Նախագահի մոտ ավանդաբար հյուրընկալվելը շատ կարևոր է խորհրդարանականների համար, քանի որ նման հանդիպումները լավ հնարավորություն են համագործակցության օրակարգից բացի անդրադառնալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդիական թեմաներին, համահայկական նշանակության խնդիրներին: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Արցախ այցերի ժամանակ ևս խորհրդարանականների հետ հանդիպման առիթը բաց չթողնելու՝ Հայաստանի Նախագահի պատրաստակամությունը: Նա Հանրապետության Նախագահին տեղեկացրել է կառուցողական և ջերմ մթնոլորտում ընթացող միջխորհրդարանական այսօրվա նիստում քննարկվող հարցերի մասին:

«Մեզ հրատապ թեմաների շարքից է նաև հետսահմանադրական զարգացումները և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, մենք հիմա շատ կարևոր փուլ ենք մտել և՛ Հայաստանում, և՛ Արցախում սահմանադրական հանրաքվեներից հետո մեր կյանքի կարգավորումները նոր սահմանադրություններով պայմանավորելու առումով: Թեկուզև մենք տարբեր կառավարման մոդելներ ենք ընտրել, բայց այս գործընթացի մեջ ունենք շատ ընդհանրություններ, որովհետև անցած ճանապարհն էլ է այդ մասին վկայում: Կան որոշ առանձնահատկություններ, որոնք, իհարկե, մենք կցանկանանք քննարկել մեր գործընկերների հետ, ովքեր տեղյակ են եղել այդ գործընթացից և կարող են օգտակար լինել մեր օրենսդրությունը հիմնական օրենքին համապատասխանեցնելու գործում»,- ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Լրահոս
Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է առողջական վիճակի վատանալու պատճառով Վլադիմիր Կարապետյանը ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հիմք է համարում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս վերջ տա թշնամական գործողություններին Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման 500 դրամ անվանական արժեքով հուշադրամ-թղթադրամի «գաղտնիքները» «Հեռուստամարաթոն 2017»-ը կոչ է անում ներդրում ունենալ «Բերքառատ Արցախ»-ի կայացման գործում Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն «Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan