Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա

Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում` նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` քամին արևմտյան՝ 3-8մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +14+15-ի սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում