AM | RU
USD
EUR
RUB

Արցախը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է` արցախյան հիմնահարցը որևէ կապ չունի ոչ կատալոնական, ոչ Ղրիմի, ոչ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ արցախյան հիմնահարցը բոլորովին այլ խնդիր է: «Հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները: Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի, ոչ էլ Էստոնիայի անկախությունները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում: Նրանք Եվրոպական Միության անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացվածությունը և ակտիվ քաղհասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են առ այն, որ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը: «Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի հնարավորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ: Բոլոր այն գործընկերները, որ այցելել են Արցախ և հանդիպել արցախցի ժողովրդի, քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են իրենց երկրներ: Մարդիկ հասկացել են, որ Արցախում կա 150 հազար ազատության մարտիկ: Մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թե Ադրբեջանի դեմ է, այլ հանուն ազատության և անկախության»,- ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով` Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ: «Մեր բոլոր կուսակցական գործընկերները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Լրահոս
Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է առողջական վիճակի վատանալու պատճառով Վլադիմիր Կարապետյանը ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հիմք է համարում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս վերջ տա թշնամական գործողություններին Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման 500 դրամ անվանական արժեքով հուշադրամ-թղթադրամի «գաղտնիքները» «Հեռուստամարաթոն 2017»-ը կոչ է անում ներդրում ունենալ «Բերքառատ Արցախ»-ի կայացման գործում Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն «Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan