Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են սիրիական հիմնախնդիրը

Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են սիրիական հիմնախնդիրը

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Վիետնամի Դանանգ քաղաքում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտության խնդիրը, ինչպես նաև երկու երկրների համատեղ ջանքերն այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում