Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի ՊՆ-ի ուղղությամբ

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի ՊՆ-ի ուղղությամբ

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Պաշտպանության նախարարության շենքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, դրա հետևանքով 10 մարդ տուժել է: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ավիահարվածի հետևանքով քանդվել է շրջակայքում գտնվող 7 բնակելի տուն: Տեղի բնակչությունը տարհանվել է:

Օրեր առաջ արաբական կոալիցիայի հրամանատարությունը փակել է Եմենի ցամաքային, օդային և ծովային ճանապարհները Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռ արձակելուց հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում