AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ առկա է ատելության մթնոլորտ

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ: Բացի այդ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազգային փոքրամասնությունները հայտնվել են ատելության խոսքի թիրախում: Այս մասին թուրքական Politik Yol լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է մեջլիսի հայ պատգամավոր, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը:

Նա ընդգծել է, որ պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի մահվանից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող:

«Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելության մթնոլորտ կա: Եվ այս ամենը դարձել է ներքին քաղաքականության հարց: Հեղաշրջման փորձ է իրականացվում, հաջորդ օրը Ֆեթուլլահ Գյուլենին հայ են անվանում: Սա մշտապես գրպանում պահվող և ամեն հարմար առիթի ցույց տրվող քարտ է: Ցավալի է, որ թեպետ թուրքական քրեական օրենսգիրքը կարգավորում է ատելության հանցագործությունը, սակայն ամեն անգամ, երբ մենք դիմում ենք այդ օրենքին, որևէ արդյունք չենք կարողանում ունենալ: Հակառակը, ամեն անգամ մենք ենք մեղավոր դուրս գալիս»,- նշել է Դողանը:

Հայ պատգամավորն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայի հայ համայնքը տարբեր խնդիրների առաջ է կանգնած, ինչպես, օրինակ, պատրիարքի ընտրության հարցը կամ հայկական դպրոցների խնդիրները:

Դողանի կարծիքով՝ պետք է ժամանակակից կարիքներին համապատասխան փոփոխություններ անել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակ ընդունված և նույնությամբ հանրապետական Թուրքիայում կիրառվող ազգային կանոնադրության մեջ: «Ներկայիս իրականությանն ու կարիքներին համապատասխան նոր կանոնադրության անհրաժեշտություն կա: Այդ կանոնադրության պակասն է, որ պատճառ է դառնում այս գործընթացին քաղաքականության միջամտության»,- ընդգծել է նա: Դողանը, սակայն, շեշտել է, որ երկրի իշխանություններն էլ պետք է խնդրի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկեն, ինչը չեն անում:

Լրահոս
ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում Կոչվում է «Ձիթենու ճյուղ» Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում Գերմանիան մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել Կյանքը շարունակվում է. Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ հաջողություն են մաղթել Մխիթարյանին Մեր դեմ դուրս մի եկեք. Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում առաջին կորուստն է ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է «Ժամանակ». Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացել են «Հրապարակ». Մասիսի՝ արձակուրդում գտնվող քաղաքապետի անունից որոշումներ են կայացրել «Առավոտ». Մելիքյան. Արցախի հարցով մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի «Ժողովուրդ». Կոլերով. Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ վարչապետը «Ժամանակ». ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելվել է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով «Հայկական ժամանակ». Վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով «Ժողովուրդ». Շինանյութի Սերոժի՝ առևանգված որդին հայտնաբերվել է «Իրատես». Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում հատուկ սեղան ունի «Հրապարակ». ԱԳ փոխնախարարը ջանքեր է գործադրում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելու համար «Ժամանակ». ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազ­մակերպի Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Գարեգին Մելքոնյանը դեսպան կշանակվի Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Բոլորն ընդդեմ քրդերի. կանաչ լույս Թուրքիային Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է Էդիկ Մինասյանի կարծիքով՝ Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է Հայ երկրպագուները Գրիգորի Լեպսի 55-ամյակը կնշեն նրա երևանյան համերգային ծրագրի ընթացքում «Արսենալ»-ը հույս ունի, որ Մխիթարյանի ու Օբամեյանգի տրանսֆերներից հետո Օզիլը նոր պայմանագիր կստորագրի Թուրքիան համոզեց Ռուսաստանին, ԱՄՆ-ն էլ դավաճանեց քրդերին. Ռուբեն Սաֆրաստյան Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan