Թուրքիայում ահաբեկչություն ծրագրած ԻՊ անդամներ են ձերբակալվել

Թուրքիայում ահաբեկչություն ծրագրած ԻՊ անդամներ են ձերբակալվել

Ստամբուլի մի շարք թաղամասերում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստող 32 անդամ: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներ են եղել: Թուրքական կողմի համաձայն՝ նրանք աշխատել են Սիրիայում «Իսլամական պետությանը» հարող խմբերի անունից և հարձակում են նախապատրաստել Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում