Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել Է Թրամփի «պահանջով»

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել Է Թրամփի «պահանջով»

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թրամփի պահանջով երգել Է ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովի հանդիսաընթրիքին: Ֆիլիպինների ղեկավարը բարձրացել Է բեմ եւ երգել Պիլիտա Կառալեսի հետ:

«Տիկնա՛յք եւ Պարոնա՛յք: Ես երգեցի Միացյալ Նահանգների գերագույն գլխավոր հրամանատարի պահանջով»,- հեգնել Է Դուտերտեն՝ ավարտելով իր ելույթը: ԱՄԵԱՆ-ի գագաթնաժողովը տեղի Է ունենում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: 31-րդ գագաթնաժողովի շրջանակներում միջոցառումները պաշտոնապես սկսվել են տակավին նոյեմբերի 10-ին, սակայն դրանցից հիմնականները տեղի կունենան նոյեմբերի 13 – 14-ին: Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների առաջնորդներ եւ կառավարությունների ղակավարներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում