Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասային

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասային

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի սենատորին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում