Տնտեսագետը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ լայնածավալ բարեփոխումներ է կանխատեսում

Տնտեսագետը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ լայնածավալ բարեփոխումներ է կանխատեսում

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայնածավալ բարեփոխումներ է ենթադրում՝ հատկապես ինստիտուցիոնալ հարցերում։ Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նրա համոզմամբ՝ համաձայնագրի իրականացումը երկրին մեծ օգուտներ կբերի։ Հայաստանի՝ ԵՄ հետ առավել մերձենալու նպատակադրվածությունը բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ «Համաձայնագրի կնքվելու դեպքում Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Երկուսն էլ կարծես թե ուղիներ են փնտրում առաջ գնալու»,- նշեց տնտեսագետը և նկատեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական նախագիծ է քաղաքական կոնտեքստով, իսկ ԵՄ-ն՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական միություն։

Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տեխնոլոգիական սեկտորի համար ներդրումներ բերել, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև էներգետիկայի։

Ակնկալվում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում