«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը՝ Սահմանադրական դատարանի նախագա՞հ

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը՝ Սահմանադրական դատարանի նախագա՞հ

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միևնույն ժամանակ դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը։ 20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր իշխանությունների պատվերը կատարած և բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այս որոշմամբ փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ և արդարադատ է ինքը, և դրանով իր համար հանրային վարկանիշ է ստեղծել։

Ըստ թերթի տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ մարտի 23-ին»։

Թերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ «Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր և վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»,-մեկնաբանել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում