«Հրապարակ». Ֆինանսների և Սփյուռքի նախարարները մամուլի նոր պատասխանատուներ ունեն

«Հրապարակ». Ֆինանսների և Սփյուռքի նախարարները մամուլի նոր պատասխանատուներ ունեն

«Շանթ», Հանրային հեռուստաընկերություններում, Վերահսկիչ պալատում աշխատած «Սպուտնիկ Արմենիա»-ի մեկնաբան Աննա Վարդանյանը նշանակվել է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ. գրել է «Հրապարակ»-ը:

«Ի դեպ, նախարար Վարդան Արամյանի մամուլի խոսնակը ևս Հանրայինի նախկին աշխատակից է՝ Լուսինե Մկրտչյանը։ Նոր խոսնակ ունի նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Մի շարք կառույցներում աշխատած (կառավարություն, բնապահպանության նախարարություն, Փաստաբանների պալատ), այժմ ditaket.am կայքի տնօրեն Հայկ Հակոբյանը նշանակվել է խոսնակ»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում