«168 Ժամ». Լավրովն այցելելու է Բաքու և Երևան

«168 Ժամ». Լավրովն այցելելու է Բաքու և Երևան

Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու և Երևան: «168 Ժամի» ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երևան: Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:

Ըստ «168 ժամի» աղբյուրների` Լավրովի օրակարգի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում: «Առաջինի համաձայն` Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ըստ երկրորդի` Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը»,- տեղեկացրել է թերթի աղբյուրը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում