«Հայկական ժամանակ». ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել ոչ թե 409, այլ 626 միլիոն դրամ

«Հայկական ժամանակ». ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել ոչ թե 409, այլ 626 միլիոն դրամ

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարների չափը, որը նախնական տվյալներով կազմում էր 409 միլիոն դրամ, ավելացել է և հասել շուրջ 626 միլիոն դրամի։ Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Այս գործով որպես մեղադրյալ անցնում է 15 անձ. նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը և օրեր առաջ կալանավորված «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրերի համար բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարը։ Որպես մեղադրյալ ներգրավված անձանցից 2-ը հետախուզվում են։ Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակը մեծանա, և հափշտակված գումարն էլ ավելանա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում