Շնորհակալություն բոլորիդ այս զարմանահրաշ ժամանակի համար. Բուֆոնն ավարտեց կարիան ազգային թիմում

Շնորհակալություն բոլորիդ այս զարմանահրաշ ժամանակի համար. Բուֆոնն ավարտեց կարիան ազգային թիմում

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ավարտեց կարիերան ազգային ընտրանու կազմում:

«Ես չեմ ափսոսում ինձ համար, ափսոսում եմ ամբողջ իտալական ֆուտբոլի համար: Պարզապես անցումային խաղում չէ, որ մենք պարտվեցինք, մենք տանուլ տվեցինք ինչ-որ կարևոր բան մեր երկրի համար: Պարտվեցինք մի այլ մակարդակում` սոցիալական մակարդակում: Ցավում եմ, որ այս կերպ եմ ավարտում կարիերաս ազգային հավաքականի կազմում, բայց մի կաթիլ անգամ չեմ ափսոսում անցած ժամանակի համար: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիդ, նրանց, ովքեր կողքիս էին և կիսեցին այս զարմանահրաշ ճանապարհորդությունը»,-ասել է Բուֆոնը:

Ջանլուիջի Բուֆոնը 2001 թվականից ի վեր Թուրինի «Յուվենտուս»-ի անփոխարինելի դարպասապահն է: «Ծեր սինյորա»-ի կազմում Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի կազմում վերջինս անցկացրել է 175 խաղ՝ 1997 թվականից սկսած: 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 2012 թվականին՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Իտալացին երեք անգամ` 2003, 2015 և 2017 թվականներին, հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, սակայն ոչ մի անգամ չի շահել այն:

2017 թվականին Բուֆոնը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում