Գերմանիայի Բադեն Վուրթեմբերգ երկրամասում հայկական մշակույթի օրեր անցկացվեցին

Գերմանիայի Բադեն Վուրթեմբերգ երկրամասում հայկական մշակույթի օրեր անցկացվեցին

Գերմանիայի Կարլսրուե, Էթլինգեն և Բադեն-Բադեն քաղաքներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նորաստեղծ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպմամբ նոյեմբերի 10-ին մեկնարկեցին հայկական մշակութային օրերը: Միջոցառումներն իրականացվում են Կարլսրուեի քաղաքապետարանի, Գերմանահայ բժիշկների միության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկու աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նոյեմբերի 10-ին Կարլսբուրգ պատմական ամրոցում կայացած համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլսրուեի առաջին քաղաքապետ Վոլֆրամ Յեգերը:

Համերգին հնչեցին Էդվարդ Գրիգի, Ռոբերտ Շումանի, Արամ Խաչատրյանի և Միշել Լեգրանի ստեղծագործությունները: Անվանի ջութակահար, Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ Անի Աղաբեկյանը՝ Կարլսրուեի կոնսերվատորիայի ռեկտոր Վոլֆգանգ Մայերի, դաշնակահար Մարիուս Հադուլայի և սաքսոֆոնիստ Պետեր Լեհելի հետ միասին, հանդիսատեսին ներկայացրին իրենց կատարումները:

Մշակութային օրերը շարունակվելու են նաև նոյեմբերի 19-ին և դեկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում