Շարմազանովը 2018թ. պետական բյուջեն ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման լավ հիմք է համարում

Շարմազանովը 2018թ. պետական բյուջեն ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման լավ հիմք է համարում

 Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, որը հնարավորություն է տալու ապահովել շուրջ 5 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սա կարող է լավ պայմաններ ստեղծել ապագա տարիներին ավելի կայուն տնտեսական աճ ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝է նշեց Շարմազանո! վը:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների նշանակությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ իշխող ՀՀԿ-ն կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը և, ելնելով այդ կարևորությունից, մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին: «Հարկ է նշել, որ 52 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Սա պարտավորեցնող է, և ևս մեկ անգամ վկայում է, որ համայնքներում Հանրապետական կուսակցությունն ամենավստահելի քաղաքական ուժն է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում