Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն է ավերվել

Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն է ավերվել

Շուրջ 12 հազար տուն է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 400-ից ավելի մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր Մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ավերվել է մոտավորապես 12 հազար բնակելի շինություն»,- Սալիմիի խոսքը մեջբերում է IRINN հեռուստաալիքը: Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժը վնաս է հասցրել մի քանի պատմական օբյեկտների եւ հուշարձանների:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է երկրաշարժից առավել մեծ չափով տուժած Քերմանշահի նահանգ՝ տեղում գնահատելու իրադրությունը: Իրանի նախագահն այցելել է այդ թվում՝ Սարե-Պոլե-Զոհաբի շրջան, որտեղ առավել մեծ է տարերքի զոհերի թիվը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում