AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը որպես մոդել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրության առանցքում է

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Հայաստանը հրաշալի վայր է համարում ներդրումներ կատարելու համար: Նա դա պայմանավորում է հանգամանքով, որ Հայաստանն իր զարգացման գործում, որքան հնարավոր է, լուրջ դերակատարում է տալիս նորարարությանը: Այս մասին ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սա առաջին անգամն է, երբ որևէ տեղ աշխարհում մենք տեսնում ենք այսօրինակ մեխանիզմ: Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետի տեսլականին`զարգացման հարցերի լուծման ավելի «խելացի» ու ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ և այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր միջազգային գործընկերների հետ»,-ասաց նա:

Բուզետտոյի խոսքով` պետություն-ՄԱԿ համագործակցության արդյունքում ստեղծված նորարարական կենտրոնը ոչ միայն ուղղված է Հայաստանում փոփոխությունների աջակցմանը, այլև ՄԱԿ-ի գործողությունների օժանդակմանը: «Հայաստանը ծառայում է որպես մոդել, ՄԱԿ-ի բարձր ղեկավարությունը` ներառյալ գլխավոր քարտուղարը, մեծ ուշադրություն է դարձնում այս նախաձեռնությանը, և հաջողությունն այստեղ այսօր կօգնի ոչ միայն Հայաստանին, այլև մենք հույս ունենք` ողջ աշխարհին»,-հավելեց նա:

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանն էլ, ներկայացնելով կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ պետք է փորձեն նորարարությունը ներմուծել Հայաստանի բարեփոխումների օրակարգ` մաքսիմալ սեղմ ժամանակահատվածում ու արդյունավետությամբ դրանք իրականացնելու համար: «Կայուն զարգացման 17 նպատակները, որոնք իրենց ներքո ունեն 300 ինդիկատոր, սերտորեն փոխկապված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացի հետ: Կենտրոնը կփորձի նպաստ ունենալ երկարաժամկետ նպատակների ու կարճաժամկետ արագ հաղթանակների շղթայի սահուն կազմակերպման գործում»,-ասաց կենտրոնի ղեկավարը:

Նորարարական կենտրոնն արդեն համագործակցում է «Stanford Change Labs»-ի, «UN global Pulse»-ի, «The Behavioral Insights Team»-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հետ: Այն գործում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակներում:

Լրահոս
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից մեկը. Արտակ Զաքարյան Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են Արցախում զոհված երեք զինծառայողները Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ Ուսանողների հետ կլոր սեղանի նպատակն է լսել միմյանց և փորձել մոտեցնել դիրքորոշումները. Շարմազանով Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կզրկվի պատգամավորական մանդատից Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ջուրը թանկացավ 11.4 դրամով, սակայն սպառողների համար սակագինը չի բարձրանա Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կրթական պայմանները գոհացնում են թե սաներին, թե նրանց ծնողներին Լեոնիդ Ազգալդյանը Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր. ՀՀ Նախագահ Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan