AM | RU
USD
EUR
RUB

Մասնագետները քննարկել են նախադպրոցական կրթության խնդիրները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Պարադիգմա» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել են նախադպրոցական կրթության խնդիրներին նվիրված քննարկում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին: Գործունեության 12 տարիների ընթացքը և կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքն անհրաժեշտ բարեփոխումների կարիք ունի: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծի բարեփոխված տարբերակը: ՀՀ ԿԳ նախարարության և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր նախադպրոցական կրթության խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԳՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծում առաջարկվում է նախադպրոցական կրթական հաստատությունների մի քանի մոդել, որոնք կարող են գործել՝ համապատասխան իրավական հիմնավորումների առկայության պարագայում: Շեշտը հիմնականում դրվել է առավել ծախսարդյունավետ մոդելների վրա, որոնց գործունեության համար համապատասխան իրավական կարգավորումներ են առաջարկվել: Հայաստանի համար լուրջ խնդիր է դիտվում նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության խնդիրը: Այդ նպատակով համայնքների և Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին վերջին տարիներին ստեղծվել են շուրջ 300 նախակրթարաններ, որտեղ ընդգրկվում են նախադպրոցական ավագ տարիքի երեխաներ, սակայն խնդիրը դեռևս առկա է. «Համաչափություն չկա ոչ ֆինանսական, ոչ էլ մարդկային ռեսուրսների բաշխման տեսանկյունից: Օրենքով կարգավորված չեն նախադպրոցական կրթությանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում մանկավարժական կադրերի վերապատրաստման, ատեստավորման և մասնագիտական կատարելագործման հարցերը: Ունենք անհավասար իրավական դաշտ ֆինանսավորման մեխանիզմների բաշխման մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է ավագ տարիքային խմբերի ֆինանսավորումը: Ընդհանուր առմամբ նախադպրոցական կրթական հաստատությունները գործում են համայնքների ենթակայությամբ և ֆինանսավորման հստակ ու միասնական մեխանիզմներ չկան, որից էլ ածանցվում են տարբեր խնդիրներ»,- իր խոսքոմ նշել է Ս. Մակյանը: Հենց այս նկատառումով էլ ԿԳՆ-ն առաջարկում է նախադպրոցական հաստատությունների քիչ ծախսատար մոդելներ, որոնք ենթադրում են ավելի կարճատև նախադպրոցական կրթական ծրագրի մատուցում: Խնդիր է նյութատեխնիկական բազայի ապահովվածությունը, մասնավորապես բազմաթիվ հաստատություններ անգամ մեկ համակարգիչ չունեն: Քննարկման ընթացքում տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են խնդիրների լուծման հնարավոր մոտեցումները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի պատասխանատու Ալվարդ Պետրոսյանը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը բարձրացրել են նախադպրոցական հաստատությունների ներառականության խնդիրը և արձանագրել, որ այս նոր նախագիծը միտված է նաև տվյալ խնդիրների կարգավորմանը»:

 

Լրահոս
Էրդողանը վտանգավոր խաղ է սկսում Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է նախապատրաստում Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Սուրբ Սարգսի տոնին դարձեք «Գաղտնի գրքաՍեր» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Գնաճի դեմ բողոքելը կամ այն քննարկելն անիմաստ է, եթե չկա լուծում առաջարկող օրակարգ Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար Նախարար Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը նախանշել են պաշտպանության բնագավառում 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ «Մեկ ազգ, մեկ բանակը» ոչ թե պլակատ է, այլ կենսակերպ. Շ. Պետրոսյան Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության ԵՄ-ի ինքնաոչնչացման օրակարգը Հայաստանում ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին «Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործելուց առաջ անձի տարիքը ստուգող մեխանիզմ սահմանել Քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում միանալ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ց ավելի ծրագիր է ֆինանսավորել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում Դավիթ Լոքյանն անդրադարձել է սուբվենցիաներին Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները Հայաստանը ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր Որոնվում է անհայտ կորած 19-ամյա Քնարիկ Մայիլյանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan