«Ժամանակ». Գևորգ Դանիելյան. ՍԴ որոշումից հետո Վանաձորում նոր ընտրություններ պետք է նշանակվեն

«Ժամանակ». Գևորգ Դանիելյան. ՍԴ որոշումից հետո Վանաձորում նոր ընտրություններ պետք է նշանակվեն

Նոր Սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի դոցենտ Գևորգ Դանիելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն։

«Վանաձորում ստեղծված վիճակը միայն օրենքի խնդիր չէր։ Եթե հիշում եք՝ համայնքի ղեկավարի ընտրության նոր կարգ մշակվեց, այն համարվեց առավել իրավաչափ, որպեսզի անհարկի հակասություն չառաջանա համայնքի ղեկավարի և ավագանու միջև։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ այսպես չեղավ։ Ավագանու անդամները հայտարարեցին, որ իրենք քաղաքապետին չեն ընտրել, բայց արդյունքում նա ընտրվել է։ Այստեղից էլ առաջացավ հակասությունը։ Եթե ավագանին չի գործում, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն, ուրիշ ճանապարհ չկա, թեև դա ոչ լավագույն ճանապարհն է»,-ասել է Դանիելյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում