AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են խորացնել ռազմավարական և դաշնակցային համագործակցությունը. ՀՀ Նախագահի այցը ՌԴ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շարունակում են խորանալ բոլոր ուղղություններով: Երկու երկրները դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ոչ միայն հետևողականորեն զարգացրել ու ռազմավարական մակարդակի են հասցրել երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններում, այլ նաև սերտորեն համագործակցում են Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: ՀՀ Նախագահի հերթական աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն նոր հնարավորություն է կողմերի համար քննարկել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, երկկողմ միջպետական կապերի ամրապնդման ու զարգացման հեռանկարները:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության դինամիկան

Երկկողմ համագործակցություն, ստորագրված փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կողմեի միջև կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը բազմապատկելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

Փոխադարձ այցեր

Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության միջպետական հարաբերություններին բնորոշ է երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը ամենաբարձր և բարձր մակարդակներով:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է 2011թ. հոկտեմբերի 23-25-ը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր:

2013թ. դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությունները, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարները:

2015թ. ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը այցելեց Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

2016թ. օգոստոսի 10-ին կայացավ Հայաստանի Նախագահի աշխատանքային այցը Մոսկվա:

Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ոգուն համահունչ դինամիկ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները և շփումները օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով: Տարին երկու անգամ հերթականությամբ Հայաստանում և Ռուսաստանում անցկացվում են Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր:

2015թ. նոյեմբերի 2-3-ը կայացավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Երևան:

2015թ. մարտի 30-31-ը կայացավ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի աշխատանքային այցը Հայաստան: Նա Երևանում էր գտնվում նաև 2016թ. մարտի 10-11-ը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է 2014թ. հուլիսի 6-7-ը:

Ակտիվ են շփումները կառավարական մակարդակով: 2016թ. ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, ստորագրվել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հանդիպել են նաև 2016թ. ապրիլի 13-ին Մոսկվայում, մայիսի 20-ին՝ Երևանում և նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայում: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2017թ. հոկտեմբերի 24-25-ը Երևանում մասնակցեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Համագործակցությունը ռազմական ոլորտում

Ռազմական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը ուղղված է երկու պետությունների անվտանգության, Անդրկովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմական բազան:

2016թ. հունվարի 20-22-ը Երևանում անցկացվել է Ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, 11-րդ նիստը` 2016թ. սեպտեմբերի 7-9-ը Դոնի Ռոստովում:

1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի դրույթների իրականացման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը: 2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում: Վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին զենքի մատակարարման գործընթացը կավարտվի ընթացիկ տարվա վերջին: Կողմերը նախատեսում են ևս մեկ՝ այս անգամ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր վավերացնել, որի շրջանակներում ՀՀ-ն ռազմավարական դաշնակցից արդիական սպառազինություն կստանա: Համաձայնագիրն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության վավերացմանը:

Տնտեսական համագործակցություն

Ռուսաստանը Հայաստանի կարևոր արտաքին տնտեսական գործընկերն է: 2015թ. երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 173 մլն ԱՄՆ դոլար, ինչը 18%-ով նվազ է 2014թ. ցուցանիշների համեմատ:

2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 76 մլն ԱՄՆ դոլար, ինչը 13.4%-ով ավելի է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հայկական ապրանքների արտահանումը աճել է 52.8%-ով` կազմելով 295 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը, ըստ առևտուր անող երկրի, աճել է 8%-ով, իսկ, ըստ ապրանքի ծագման երկրի, նվազել է 3.3%-ով: Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 1991 թվականից կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 4 մլրդ ԱՄՆ դոլար: Տարբերակվող կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղված են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական և շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:

Լրահոս
Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով 2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Արցախի ԱԳՆ-ն կարևորում է առաջնագծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով կգործարկվի մինչ տարեվերջ ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դեղերի պատկանելության մեջ անճշտություններից խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա Շահերի համադրմամբ հասնել առաջընթացի. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը ՀՀ Նախագահի մյունխենյան ելույթին Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը. բացառիկ մեկնաբանություն Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan