Թուրքիայի մեջլիսը մերժել է օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածությունը քննելու առաջարկը

Թուրքիայի մեջլիսը մերժել է օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածությունը քննելու առաջարկը

Թուրքիայի մեջլիսում մերժվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածությունը հետաքննելու մասին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Ուշագրավ է, որ հետաքննություն սկսելու առաջարկին կողմ են քվեարկել անգամ վերջին շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները, սակայն ԱԶԿ ձայների ճնշող մեծամասնությամբ այն չի ընդունվել:

Ուշագրավ է, որ սա մեջլիս ներկայացված երկրորդ նման առաջարկն է: Առաջինի հեղինակը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էր: Այդ առաջարկը ևս չէր ընդունվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում