ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը պաշտոնապես հայտարարում է․ (հերքում)

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը պաշտոնապես հայտարարում է․ (հերքում)

1. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության վաճառքի մասին շրջանառվող լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

2. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության համար իր աշխատակիցները և հաճախորդներն միշտ եղել են ամենամեծ արժեքը։ Այդ իսկ պատճառով Ընկերությունը որդեգրել է ազնիվ գործելու քաղաքականությունը, ինչը և ապացուցել է գործունեության ողջ ընթացքում։ Շեշտում ենք, որ ընկերությունում տիրող խուճապի մասին լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք այցելել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ցանկացած գրասենյակ և անձամբ համոզվել դրանում։

3. Որևիցե աշխատակից չի կրճատվել, ավելին՝ անցյալ տարվա համեմատ աշխատակիցների թիվը զգալիորեն ավելացել է, առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները հրապարակված են www.RGS.am կայքում:

4. Տարվա համար աշխատակիցների առջև դրված խնդիրներն կատարվել են առավելագույնս (ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների և բոլոր անկախ մասնագիտական հրապարակումների` այս տարվա արդյունքներով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ապահովել է Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ շահույթը – հեղ.)։

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ղեկավարությունը գիտակցում է, որ ընկերության արձանագրված բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել Ընկերության աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև աշխատակիցների և հաճախորդների հավատարմության շնորհիվ: Օգտվելով առիթից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլորին իր կողքին լինելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում