Արցախի հիմնահարցի կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել բնակչության կյանքի պաշտպանության համատեքստում

Արցախի հիմնահարցի կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել բնակչության կյանքի պաշտպանության համատեքստում

Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք չէ դիտարկել միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել բնակչության կյանքի իրավունքի, պաշտպանության վրա: Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Պետք չէ Արցախյան հիմնահարցը դիտարկել զուտ ինքնորոշման իրավունքի իրացման տեսակետից: ԱՄՆ սենատի, կոնգրեսի, ԵՄ-ի կողմից ևս արձանագրվել է այն փաստը, որ բնակչությունն Արցախում գտնվում է ցեղասպանության վտանգի ներքո: Մենք պետք է (արցախցիների) ինքնուրույն պետություն ունենալու խնդիրը հիմնավորենք ոչ միայն ինքնորոշման իրավունքով, այլ նաև մարդու կյանքի իրավունքով»,-ասաց Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ Սումգայիթի ջարդից մինչ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը ադրբեջանցիների ցեղասպանական գործողություններ են:

«Արցախյան հիմնահարցն Ադրբեջանի հարցն է: Ադրբեջանն է փորձում հավակնել իրեն չպատկանող տարածքներին»,-նշեց Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում