«Ժողովուրդ». Խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ կանցկացվեն

«Ժողովուրդ». Խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ կանցկացվեն

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռևս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը: Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչև ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ունեցել:

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որպես խնդրի լուծում դիտարկում են խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը ևս շրջանցել՝ ձևացնելով, թե ընտրությունները ընդամենը խոշորացումով են պայմանավորված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում