«Հրապարակ». Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն

«Հրապարակ». Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն

«Հրապարակ»-ը գրել է, որ քաղաքական շրջանակներում չեն բացառում՝ առաջիկայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկնածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պետը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին։

«Չնայած ՀՀԿ-այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որի որդին՝ Կարենը, մարզպետի առաջին տեղակալն է։ Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, և մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում