«Ժողովուրդ». ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր չի կայանա

«Ժողովուրդ». ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր չի կայանա

Հինգշաբթի օրերին ավանդաբար գումարվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր չի կայանա: Պատճառն էլ Սերժ Սարգսյանի բացակայությունն է. վերջինս երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ականները կհավաքվեն ուրբաթ օրը, իսկ նիստի առանցքային թեման էլ հենց լինելու է Սերժ Սարգսյանի՝ ՌԴ կատարած այցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում