AM | RU
USD
EUR
RUB

Լավրովը Հայաստանում Նալբանդյանի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա տեղեկացրեց, որ բացի Նալբանդյանի հետ հանդիպումից Լավրովը կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Լավրովի այցն իրականացվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանական տարում: Երկու երկրների նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև հայկական փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված այս նշանակալի պատմական իրադարձություններին»,- հայտնեց Զախարովան:

Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև նախատեսվում է ստորագրել 2018-2019 թվականների խորհրդակցությունների ծրագիր: Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված են երկու երկրների միջև համագործակցության լայն համալիրը, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

«Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Զախարովան շեշտեց, որ երկկողմ համագործակցության զարգացմանը նպաստում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:

Լրահոս
Ալավերդցի Վահագնի ձերբակալությամբ քանդվում է հետընտրական սպանությունների մի ողջ կծիկ Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը. Կարեն Կարապետյանը դժգոհեց նախագծերի համար լրացուցիչ օրեր խնդրելու պրակտիկայից Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ Կառավարությունը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00-ն սահմանելու նախագիծը Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը Ունենք փաստեր, երբ տենդերը շահում է անհասկանալի կառույց Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում Կառավարությունը մտադիր է ֆունդամենտալ լուծում տալ գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «Արսենալ»-ի հետ. Mirror Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan