AM | RU
USD
EUR
RUB

Պարտադրված գործազրկություն

 
 

34-ԱՄՅԱ ՍՏԱԺՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ 56 ՏԱՐԻՆԵՐԻ

Սերգեյ Մանուկյանը 2017թ.-ի հունիսից աշխատանք է փնտրում։ Աշխատանքային գրքույկում 34-ամյա աշխատանքային փորձն է նշված, անձնագրում՝ 56 տարիները։ Գործատուները երկրորդ հանգամանքին են ուշադրություն դարձնում։ Աշխատանքի ընդունվելու` տասնյակից ավելի դիմումներ տարբեր կազմակերպություններ ներկայացրել է․ անօգուտ։ 

Թույլ մարդ չեմ, բայց մեկ-մեկ հուսահատվում եմ, մտածում եմ` սովորածս էլ պետք չի: Որտեղ զանգում եմ, ռեզյումե եմ ուղարկում, իսկի չեն էլ նայում, տարիքը նայում են ու վերջ, էդ հենց էնպես չեմ ասում էլի, գիտեմ հաստատ...

Սերգեյ Մանուկյանի աշխատանքային գրքույկում առաջին գրառումը 1983թ-ից է՝ ուսումն ավարտելուց անմիջապես հետո։ Պոլիվինացեցատում էլեկտրիկի հաստիքի համար էին ընդունել աշխատանքի, բայց էլեկտրոնային ինժեների գործ էր ավելի շատ անում։

Ձևակերպված էի որպես էլեկտրիկ, բայց էլեկտրոնային ինժեներ էի աշխատում. արտադրամասերում արտասահմանյան սարքավորումներ կային, դրանց էի հետևում, որ նորմալ աշխատեին։ Հետո, մոտիկ ընկեր ունեի, ինձանից շատ մեծ, եկավ ,տեսավ` ինչ եմ, անում, ջգայնացավ վրես, ասեց` դու լավ մաթեմատիկ ես, պիտի ծրագրավորում սովորես, ու շատ քիչ ժամանակում` 2-3 ամսում փոխեցի պրոֆիլս, դարձա ծրագրավորող․․․

Բարձրագույն կրթություն ունեցող մասնագետը աշխատել է և որպես էլեկրոնային ինժեներ, և որպես IT մասնագետ՝ ինքնուրույն սովորելով ծրագրավորման լեզուներ։ Սերգեյ Մանուկյանը համաձայն չէ տեսակետին, թե երիտասարդները միայն կարող են ՏՏ ոլորտում լինել մրցունակ, կարևորը սովորելու և ինքնակրթվելու ձգտումն է։ Սերգեյ Մանուկյանի ամենաերկար աշխատանքային փորձը հայաստանյան բանկերից մեկում է՝16 տարի։ Նա համոզված է, որ աշխատանքից ազատելու(պաշտոնապես ինքն է դիմում գրել) պատճառը դարձյալ տարիքն է։ Նույն խնդրին են բախվում նաև իր տարեկիցներից շատերը․ կուրսընկերների մեծ մասն աշխատանք ունի, բայց մտավախությունը, որ տարիքի պատճառով կկորցնեն աշխատանքն ու այլևս չեն կարողանա ընդունվել գործի, բոլորն ունեն։

-Իմ կուրսի տղաները..(ծիծաղում է ) մեծ մասը աշխատում է, տղաներ ասելով մեծ մարդիկ են:..Առաջինը իմ օրինակ չէր, էլի եղել է, որ չեն աշխատել, հետո գտել են աշխատանք, բայց ծանոթով…

Սերգեյ Մանուկյանը կարծում է, որ ավելի երիտասարդ կադրերին նախապատվություն տալը գործատուին շահավետ է երկու պատճառով․ երիտասարդներն ունեն փորձի պակաս, կարելի է քիչ վարձատրել, երկրորդ՝ աշխատանքային հարաբերություններում ղեկավարն իրեն ավելի գերիշխող է զգում։

Վերջին տեղը, որ եկա աշխատելու սկզբում որպես ծրագրավորող եմ ընդունվել, հետո դարձա գլխավոր մասնագետ, հետո էլ մեծացանք․․․Ինձնից գոհ են եղել որպես մասնագետ, չգիտեմ, հետո փոխվեցին ինչ-որ բաներ, չգիտեմ, իմ հետ կապված, թե ընդհանուր մթնոլորտը․․․, շատ մեծ անակնկալ էր ինձ համար, որովհետև կարելի է ինչ-որ քայլեր անել , բայց ոչ թե էդպես կտրուկ...

ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆ ՈՒ ՎԱՃԱՌՈՂԸ

Նոր աշխատանք գտնելու հարցում Սերգեյ Մանուկյանի հույսն ավելի շատ ընկերներն են․ վերջին ամիսներին փոքր պրոեկտի համար աշխատել է դարձյալ ընկերների աջակցությամբ։ Թեև հույսերը մեծ չեն, բայց որոշեց մասնակցել աշխատանքի տոնավաճառի, մի քանի թափուր հաստիքի համար դիմում լրացրել է։

Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից այգում տեղի ունեցավ 2017թ.-ի վեցերորդ երևանյան աշխատանքի տոնավաճառը: Ներկայացել էին հայտնի ու աշխատաշուկա նոր մուտք գործած 60 գործատուներ` առաջարկելով մոտ 1000 աշխատատեղ: Աշխատանքի տոնավաճառները զբաղվածության խթանման գործիքներից են: Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի:

Տոնավաճառի մասնակիցներից շատերը, հատկապես հիսունն անց աշխատանք փնտրողները խուսափում են խոսել: Մոսոյան Սիրանույշը 2 տարի է` աշխատանք է փնտրում: Պատրաստ է աշխատել մենեջեր, գերմաներենի թարգմանիչ: Մի քանի սեղանի մոտեցավ, բայց զրուցել չցանկացավ, ավելին` դժգոհեց, թե ինչու ենք հետաքրքրվում իր անձնական գործերով:

Թումասյան Ռուբենը Թբիլիսիի Ռուսթավելու անվան պետական թատրոնի ձևարարներից է եղել: 16 տարի Հայաստանում է, աշխատանք դժվարությամբ է գտնում: Տարիների ընթացքում խնդիրն ավելի է բարդանում. գործատուները տարիքն են անընդհատ շեշտում:

Դերձակ Արմենուհին մի քանի ամիս առաջ էր կրճատվել: Նախորդ աշխատանքին ընդունվելիս տարիքային սահմանափակում չկար, գործատուին իր մասնագիտական հմտություններն էին հետաքրքրել. բայց գործ գտնելը Հայաստանում տարեցտարի բարդանում է: «30-ից հետո Հայաստանում ոչ մեկին պետք չես: Աշխատող են ուզում հիմնականում մինչև 35 տարեկան»,-սրտնեղում է տիկին Արմենուհին: Այնինչ, նրա 49 արդեն լրացել է:

Զբաղվածության պետական գործակալության պետը արդարացված է համարում գործատուի վարքը. Արտակ Մանգասարյանը կարծում է, որ գործատուն երբեք իր պահանջներին չհամապատասխանող մասնագետի չի ընդունի աշխատանքի: Ազատ շուկայական հարաբերություներ են. գործատուի համար ցանկալի է մինիմալ ռեսուրսներով բարձր արդյունավետություն ունեցող աշխատող ընդունել, աշխատանք փնտրողն էլ պետք է կարողանա առավելագույնս ցույց տալ իր հմտությունները: Պետությունը չի մտնում մատի և մատանու արանքը:

ԹԵԼԱԴՐՈՂԸ ԳՈՐԾԱՏՈՒՆ Է

Աշխատանքի տոնավաճառին մասնակից գործատուներն ասում են, որ տարիքային սահմանափակում չեն նշում։ Դեղերի և բժշկական պարագաների վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանը ասաց, որ տարիքային սահմանափակման մասին չեն նշում, բայց գրեթե վստահ են, որ որոշակի հաստիքների դեպքում այն օբյեկտիվորեն է գործում․ Օրինակ, 50-ից բարձր տարիքային խմբի մարդիկ մարկետոլոգի աշխատանքի համար չեն դիմում:

Կապի օպերատորներից մեկի ներկայացուցիչը ևս վստահեցրեց, որ ի սկզբանե իրենք կրթական ու տարիքային սահմանափակում չեն դնում, բայց 45-ից բարձր տարիքային խմբի համար ՏՏ ոլորտում աշխատելը դժվար է:

Անշարժ գույքի գնահատման գործակալության հիմնադիր Հրաչ Հակոբյանը վստահեցնում է, որ իրենք ևս տարիքային խտրականություն չեն դրսևորում, ավելին` ունեն մասնագետներ, որոնց տարիքը 50-60-ից բարձր է, ընդ որում նրանց աշխատավարձը բավական բարձր է։ Նախապատվությունը տալիս են գիտելիքներին և աշխատանքային փորձին:

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 35 ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ

Աշխատանքի հայտարարություններում խտրական դրսևորումների պակաս չկա: Հիմնականում սպասարկման ոլորտի մասնագետներ են պահանջում: Սովորաբար պահանջում են մինչև 35 տարեկան մասնագետներ, սակայն հանդիպում են նաև ավելի ցածր շեմեր:

Վաճառողի հաստիքի հայտարարություններից մեկի հետքով զանգահարեցի, ներկայացա պահանջված 30 տարեկանից բարձր: Գործատուն նախ զայրացավ, թե ինչու պետք է բացատրություն տա իր հայտարարության հիմնավորման համար, ապա պնդեց, որ աշխատանքի բնույթը տարիքային խիստ սահմանափակում է պահանջում:

https://soundcloud.com/user-550183010-416536613/nsdf9i5e5ybl

Մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ պահանջվում է հաշվապահի օգնական մինչև 40 տարեկան: Աշխատանքային փորձի և գիտելիքների մասին հարց նույնիսկ չհնչեց, քանի որ գործատուն սահմանված տարիքային շեմին չհամապատասխանող աշխատանք փնտրողին մերժեց: 

https://soundcloud.com/user-550183010-416536613/cusvd8lg5opi

Կան նաև դեպքեր, երբ տարիքային սահմանափակման հայտարարությունը ձևական է: Հայտարարություններից մեկի համար զանգահարեցի, ներկայացա աշխատանք փնտրող` նշելով պահանջվածից մի քանի տարի բարձր: Հրավիրեցին հարցազրույցի` ասելով, որ կարևորը աշխատանքը կարողանամ կատարել:

 https://soundcloud.com/user-550183010-416536613/p1cwldsloeqf

ՕՐԵՆՔՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...

Հայաստանը 1995թ-ին վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` 1958թ-ին ընդունված ժնևյան կոնվեցիան, որով արգելվում է աշխատանքի խտրականությունը տարիքի պատճառով: 

Խտրականության արգելումը սահմանված է նաև Հայաստանի Մայր օրենքում: Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրվում է խտրականության բացառումը, այդ թվում և տարիքային խտրականությունը:

Աշխատանքի օրենսգիրքը ևս սահմանում է, որ տարիքից անկախ աշխատանքային իրավահավասարությունների կողմերը հավասար իրավունքներ ունեն: 

Տարիքային սահմանափակումների հիշատակումները խտրական վերաբերմունքի դրսևորում է համարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հղում անելով օրենսդրությանը: Սակայն կոնկրետ, թե ինչպիսի քայլերով կարելի է լուծել խնդիրը, չի հստակեցնում:

Պատրաստվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում՝ հանդուրժողականության թեմայով լրագրողական աշխատանքների համար տրամադրված դրամաշնորհով:

Շարունակելի

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ

Լրահոս
ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում «Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Խորենացի փողոցում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին եւ կոտրել քիթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan