«Հայկական ժամանակ». «Մուլտի գրանդ» հյուրանոցում ԵԱՏՄ նիստն իրականացնելու համար ծախսվել է 6 մլն 229 հազար դրամ

«Հայկական ժամանակ». «Մուլտի գրանդ» հյուրանոցում ԵԱՏՄ նիստն իրականացնելու համար ծախսվել է 6 մլն 229 հազար դրամ

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ հոկտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կայացավ «Մուլտի գրանդ» հյուրանոցում, թեև նման միջոցառումների համար գոյություն ունի կառավարության ընդունելությունների տունը, որը վերջերս չի օգտագործվում։

Թերթի թղթակիցը հարցում էր ուղարկել կառավարությանը, թե ԵԱՏՄ նիստի համար «Մուլտի գրանդ» հյուրանոցն ի՞նչ սկզբունքով էր ընտրվել, որքա՞ն գումար է հատկացվել միջոցառման կազմակերպման համար, որքա՞ն է վճարվել հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։

Պարզվել է, որ այդ հյուրանոցն ընտրվել է հարմարավետության պատճառով, նիստի կազմակերպման վրա ծախսվել է 20 մլն 755 հազար դրամ, որից 6 մլն 229 հազարը փոխանցել է «Մուլտի գրանդ» հյուրանոցին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում