ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Նոյեմբերի 16-ի նիստում պատգամավորները քննարկել են մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնք կդրվեն քվեարկության:

Խորհրդարանն ավարտել է առաջին ընթերցմամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Աղվան Վարդանյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագծով առաջարկվում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, որպեսզի 27 տարին լրացած քաղաքացիները, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, կարողանան սահմանված ժամկետում գումարի դիմաց ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք: Որպես գումարի չափ սահմանվել է յուրաքանչյուր զորակոչից խուսափելու համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում