Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, կողմերն անդրադարձան ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքների կատարման և ֆինանսավորման ժամկետներին առնչվող հարցերին:

Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ԵԶԲ-ն կմասնակցի նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում