Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի

Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ Վանի նահանգի Էդրեմիթ գավառում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Տեղադրված կառույցները նպատակահարմար չեն համարվել, որոշում է կայացվել 60 օրվա ընթացքում դրանք ապամոնտաժել: Հետևելու ենք որոշման իրականացմանը»,- ասել է Քուրթուլմուշը` պատասխանելով խնդրի առնչությամբ մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի բարձրացրած հարցին:

«Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Էդրեմիթում նշանակված քաղաքապետը Վանա լճի ափին հանգստյան գոտու տարածքում հայկական գերեզմանի վրա զուգարան և հանդերձարան էր կառուցել: 2017 թվականի օգոստոսին, երբ տեղի ունեցավ լողափի բացումը և հայտնի դարձան մանրամասները, Փայլանը խնդիրը բարձրացրեց մեջլիսում: Նա հարցում ուղարկեց նախարարին՝ պահանջելով բացատրություն տալ կատարվածի առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում