Բակո Սահակյանը Ստեփանակերտում ծանոթացել է բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքին

Բակո Սահակյանը Ստեփանակերտում ծանոթացել է բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը:

Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:

Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի եւ սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում