Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին կայացավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը: Այս գործով քննվում են 20 մեղադրյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավոր Բեկթաշյանը հետաձգեց նիստը, քանի որ մեղադրյալ Վահան Շիրխանյանն ի վիճակի չէր եղել ներկայանալ դատարան:

Դատավորը նշեց, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան գրություն է ուղարկվել Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում